211652_close_icon
views-count1344 դիտում article-date 12:22 14-02-2014

Վրաստանում գործադուլ են սկսել ոսկու արդյունահանման ոլորտի աշխատողները

Այսօր առավոտվանից Վրաստանի Բոլնիսիի շրջանի Կազրեթի գյուղում գործադուլ են սկսել RMG Copper և RMG Gold ոսկու արդյունահանմամբ զբաղվող ընկերության բոլոր աշխատողները: Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ցուցարարաները պահանջում են վերականգնել իրենց հաստիքներում աշխատանքից հեռացված 180 աշխատողներին: Նրանք հայտարարել են, որ չեն դադարեցնելու ցույցերը և ամեն օր ցույցի են ելնելու այնքան ժամանակ, մինչև որ իրենց գործըկերները կրկին աշխատանք ունենան նշված ընկերությունում: Ընկերության ղեկավարությունն իր աշխատողներին աշխատանքից հեռացնելը պատճառաբանել է ընկերության ֆինանսական ճգնաժամով:

Նմանատիպ նյութեր