13296 դիտում
14:45 21-11-2014
Mercedes-ի վարորդը Գեղարքունիքի մարզում ոչ սթափ վիճակում՝ խոշոր ավտովթարի հեղինակ. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Վարդենիկ գյուղի բնակիչ, 48-ամյա Վրաստան Ալոյանի վարած Audi A4 մակնիշի 34 ZQ 894 համարանիշի և Վարդենիս քաղաքի բնակիչ, 42-ամյա Էդվարդ Հովանյանի վարած Mercedes մակնիշի 34 AA 258 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով AUdi-ի ուղևորներ՝ Վարդենիկ գյուղի բնակիչներ, 21-ամյա Արիգա Արամյանը, 14-ամյա Անի Ալոյանը, 23-ամյա Գեղամ Ալոյանը, 39-ամյա Հռիփսիկ Փաշոյանը տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն, իսկ Mercedes-ի ուղևոր, Վարդենիս քաղաքի 39-ամյա բնակիչ Մարինե Խաչատրյանը տեղափոխվել է Վարդենիսի կայազորային հոսպիտալ:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ, ժամանել է նաև ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ Մարտունու ոստիկանապետ Վահան Մարգարյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի քննիչ Ռաֆայելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդը եղել է ոչ սթափ և Մարտունուց Վարդենիս ընթանալիս բախվել է Audi-ին, իսկ վթարի վայրում գլուխ էր գովում, թե՝ «չեմ փոշմանել, որ խմած նստել եմ ռույլին»:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նախնական տվյալներով MERCEDES-BENZ մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 900.000 ՀՀ դրամ, իսկ AUDI A4 մակնիշի մեքենայինը՝ 950.000 ՀՀ դրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից:
Ընդ որում, MERCEDES-BENZ մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 37.000 ՀՀ դրամ, իսկ AUDI A4 մակնիշի մեքենայինը՝ 41.000 ՀՀ դրամ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2050 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)