211652_close_icon
views-count9904 դիտում article-date 09:17 14-10-2015

Երևանում Mercedes-ի ոչ սթափ վիճակում գտնվող 53-ամյա վարորդը՝ ավտովթարի հեղինակ. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:10-ի սահմաններում Գայի պողոտայի և Բադալ Մուրադյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 53-ամյա Գրիգոր Ջելադյանի վարած Mercedes մակնիշի 99 OQ 929 համարանիշի և 44-ամյա Վահե Կարապետյանի վարած Nissan մակնիշի 21 SO 976 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդը և նրա ուղևորներ, Երևան քաղաքի բնակիչներ, ամուսիններ՝ 38-ամյա Արտյոմ Դոխոյանը, 27-ամյա Լիլիթ Երիցյանը և նրանց երեխաները՝ 5-ամյա Ռոբերտ և 3-ամյա Վիկտորիա Դոխոյանները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Հարվածի հետևանքով Nissan-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել է էլեկտրասյանը: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդները՝ բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով գտնվել է ոչ սթափ վիճակում: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները ՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր