211652_close_icon
views-count898 դիտում article-date 12:20 21-11-2014

Երևանի քաղաքապետարանը նախորդ շաբաթ թեժ գծերով ստացել է 205 հեռախոսազանգ

Երևանցիների բարձրացրած խնդիրներին արագ արձագանքելու և ընթացք տալու նպատակով Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերում գործում են թեժ գծի հեռախոսահամարներ: Ստացված յուրաքանչյուր ահազանգ կամ խնդիր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մանրակրկիտ ուսումնասիրվում և հնարավորին արագ լուծում է ստանում: Նախորդ շաբաթ վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 78 հեռախոսազանգ, որոնցից 47-ին տրվել է լուծում, իսկ 31-ի վերաբերյալ աշխատանքներն ընթացքի մեջ են: Երևանի քաղաքապետարանի կենտրոնական ապարատի թեժ գծերով նույն ժամանակահատվածում ստացվել է 205 հեռախոսազանգ: Դրանցից 183-ն արագ լուծում են ստացել կամ քաղաքացուն տրվել է սպառիչ պատասխան, մնացած 22 հեռախոսազանգերի դեպքում բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:

Նմանատիպ նյութեր