211652_close_icon
views-count1665 դիտում article-date 17:44 21-11-2014

Արքայազն Չարլզը Լոնդոնում այցելեց Սուրբ Եղիշե հայկական եկեղեցի

Նոյեմբերի 19-ին Ուելսի արքայազն Չարլզը Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելեց Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցի, որտեղ հանդիպում ունեցավ հայ համայնքի հետ: Միջոցառմանը մասնակցում էին աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, բարերար Վաչե Մանուկյանը, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Եկեղեցում կայացած հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը: Իրաքի թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանն անդրադարձավ Մերձավոր Արևելքում քրիստոնեության առջև ծառացած մարտահրավերներին և ահազանգեց դրանց հետևանքների մասին: Իր ելույթում Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը շեշտեց արքայազն Չարլզի և Հայաստանի ու հայության միջև առկա բարեկամական կապերի նշանակությունը: Արքայազն Չարլզը հանդես եկավ ուղերձով:

Նմանատիպ նյութեր