776 դիտում
19:34 21-11-2014
Հայաստանում է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարը
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հրավերով նոյեմբերի 19-21-ը պաշտոնական այցով Հայաստանում է համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան: Հաշվի առնելով վերջին տարիներին մաքսային համակարգում արձանագրված առաջընթացն, ինչպես նաեւ ակտիվ մասնակցությունը Համաշխարհային մաքսային կազմակերպության ծրագրերին, սերտացող եւ արդյունավետ համագործակցությունը` ՀՄԿ գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան երկրորդ անգամ է այցելում մեր երկիր` ծանոթանալու նախորդ այցին հաջորդած բարեփոխումներին:
Մաքսային համագործակցության հեռանկարները քննարկելու եւ վերջին 5 տարիներին համակարգում իրականացված բարեփոխումների արդյունքներն ամփոփելու նպատակով ՀՄԿ գլխավոր քարտուղարն առանձնազրույց է ունեցել ֆինանսների նախարարի, այնուհետեւ հանդիպում` մաքսային ծառայության ղեկավար անձնակազմի հետ: ՀՄԿ գլխավոր քարտուղարին ներկայացվել է վերջին տարիների մաքսային ծառայության բարեփոխումների ընթացքը: Այցի շրջանակում Կունիո Միկուրիան մասնակցել է նաեւ ՀՄԿ-ի կողմից իրականացվող «Կոլումբոս» ծրագրի 3-րդ` գնահատման փուլի փակման արարողությանը: Լրագրողների հետ հանդիպմանը ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ընդգծել է, որ ՀՄԿ փորձագետները դրական են գնահատել արդյունքները. «ՀՄԿ անդամ 179 երկրներից 100-ում իրականացվում է «Կոլումբոս» ծրագիրը: Մեր երկիրն առաջիններից էր դարձել ծրագրի շահառու եւ մեկն այն 6 երկրներից, որտեղ ծրագրի երեք փուլերն էլ իրականացվել են:
Հայաստանը 6-րդ պետությունն է, որտեղ ՀՄԿ փորձագետները կատարել են վերջնական` գնահատման փուլի աշխատանքերը, ինչը նշանակում է` բարեփոխումներին ուղղված գործողությունների ծրագիրն իրականացվել է հաջողությամբ»: Մաքսային ծառայության աշխատանքը բարձր գնահատականի է արժանացել նաեւ ՀՄԿ գլխավոր քարտուղարի կողմից. «Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանի մաքսային համակարգում մի քանի ուղղություններով է առաջընթաց արձանագրվել:
Նմանատիպ նյութեր
1125 դիտում
16:19 18-10-2016
Հայաստանում է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան
Այս բաժնից
967 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
844 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
742 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին