Գոլերը ինձ մոտ կգան. Բալոտելի
Իտալիայի հավաքականի և «Լիվերպուլ»-ի հարձակվող Մարիո Բալոտելին համոզված է, որ կրկին կսկսի գոլեր խփել: Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանից առաջ իտալացին համալրեց անգլիական թիմի կազմը, սակայն մինչ այժմ ընդամենը մեկ գոլ է խփել իր նոր ակումբի կազմում:
«Գոլերը ինձ մոտ կգան: Այս գոլային «չորությունը» ժամանակավոր երևույթ է: Ես ներկայումս մեծ ծավալի աշխատանք եմ կատարում, քան երբևէ: Գլխավորը այն է, որ ես հավատում եմ իմ ուժերին: Ինձ համար կարևոր է ընտանիքիս և մի քանի ընկերներիս կարծիքը: Ոմանք կարծում են, որ մրցաշրջանի սկզբնամասում անհաջող, առանց գոլերի հանդիպումների շարքը ինձ թույլ չի տա դառնալ թիմի առաջատար խաղացողներից մեկը, սակայն ես կարող եմ ստանձնել թիմի առանցքային խաղացողներից մեկի դերը: Ինձ համար մեկ է, թե ին պատմություններ են պատմում իմ մասին, քանի որ ես գիտեմ, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում»,- նշել է Բալոտելին: