211652_close_icon
views-count1154 դիտում article-date 16:19 06-03-2019

Դեսպան Ռաիսա Վարդանյանը և Վիետնամի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալը քննարկել են հայ-վիետնամական առևտրա-տնտեսական հարաբերությունները

Մարտի 4-ին Հանոյի Մելիա հյուրանոցում տեղի ունեցավ «Meeting with partners From Europe 2019» հանդիպումը, որը կազմակերպվել էր ՎՍՀ արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից։ Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը հանդիպում ունեցավ ՎՍՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ, Հայաստան-Վիետնամ միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Հոանգ Քուոկ Վուոնգի (Hoang Quoq Vuong) հետ։ Քննարկվեցին հայ-վիետնամական առևտրա-տնտեսական հարաբերությունները և 2019-ի ընթացքում Երևանում կայանալիք Հայաստան-Վիետնամ միջկառավարական հանձնաժողովի 2-րդ նիստի հետ կապված հարցեր։ Դեսպանը ներկայացրեց տեքստիլի արտադրության ոլորտում հայ-վիետնամական համատեղ ձեռնարկությունների ստեղծման վերաբերյալ հայկական կողմի առաջարկությունները։ Քննարկվեցին նաև ներդրումների, առողջապահության, կրթության և գիտության, զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում հայ-վիետնամական համագործակցության հեռանկարները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր