211652_close_icon
views-count1051 դիտում article-date 09:48 22-11-2014

ԱՄՆ-ն հայտնում է Իրանի հետ միջուկային բանակցություններում առկա էական տարաձայնությունների մասին

Իրանական միջուկային ծրագրի կարգավորման շուրջ բանակցող կողմերի միջև նախկինի պես մի շարք անհամաձայնություններ կան: Այս մասին հայտարարել է Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Շուլցը, հաղորդում է Ria Novosti-ն: «Մենք քիչ ժամանակ ունենք: Ակնհայտ է, որ վերջնաժամկետը երկուշաբթին է, և մեր մարդիկ ակտիվորեն աշխատում են, որպեսզի տեղավորվեն նշված ժամկետի մեջ: Նախկինի պես էական տարաձայնություններ կան բանակցություններում»,-մեջբերում է France Presse-ը Շուլցի խոսքերը: Բանակցությունների ավարտական փուլը սկսվել է Վիեննայում՝ նոյեմբերի 18-ին: «Վեցյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա, Չիչնաստան, Մեծ Բրիտանիա) և Իրանը փորձում են հաղթահարել չլուծված տարաձայնությունները: Իսկ այսօր Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կվերադառնա Թեհրան՝ խորհրդակցությունների համար:

Նմանատիպ նյութեր