211652_close_icon
views-count1476 դիտում article-date 16:49 24-03-2015

Իսրայելը հերքում է Իրանի միջուկային հարցով բանակցություններում լրտեսության մասին մեղադրանքը

Իսրայելի վարչապետի մամլո քարտուղարությունը հերքել է մեղադրանքները, համաձայն որոնց Իսրայելն իրանական միջուկային հարցով բանակցություններում լրտեսական գործունեությամբ է զբաղվում: «Այդ մեղադրանքները բացառապես կեղծ են: Իսրայելը չի լրտեսել ԱՄՆ-ին կամ իր մյուս դաշնակիցներին: Սուտ մեղադրանքներն ուղղված են նրան, որպեսզի ԱՄՆ-ի և Իսրայելի միջև գոյություն ունեցող ուժեղ կապը խզվի, ինչպես նաև խարխլվի անվտանգության և հետախուզության ոլորտներում երկու երկրների համագործակցությունը»,-մեջբերում է CNN-ը ներկայացուցչի խոսքը: Ավելի վաղ Wall Street Journal պարբերականը, հղում անելով ԱՄՆ-ի իր պաշտոնական աղբյուրներին, գրել էր, որ Իսրայելը լրտեսում է բանակցությունները, որոնք անցկացվում են փակ դռների հետևում:

Նմանատիպ նյութեր