767 դիտում
17:15 24-11-2014
Նոյեմբերի 24-ը Ս. Հուլիանե և Ս. Վասիլուհի կույսերի հիշատակության օրն է
Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Ս. Հուլիանե և Ս. Վասիլուհի կույսերի հիշատակը:
Ս. Հուլիանե և Ս. Վասիլուհի անունով շատ կույսեր կան տոնացույցներում: Բայց հայկական տոնացույցում հիշատակվողները Նիկոմիդիա քաղաքից են:
Ս. Հուլիանեն մանուկ հասակից իրեն նվիրել է կուսական կյանքին: Դիոկղետիանոս կայսեր հալածանքների օրերին մերժում է հեթանոս մի երիտասարդի ամուսնության առաջարկը և տարվում դատարան: Երբ բազմաթիվ չարչարանքներից և փորձություններից հետո սրբին տանում են այրելու, խարույկն ինքն իրեն հանգչում է: Սա առիթ է դառնում բազմաթիվ ներկաների դարձին, ովքեր տեղում էլ նահատակվում են:
Ս. Հուլիանեին գլխատում են, երբ նա 19 տարեկան էր:
Ս. Վասիլուհին, ով իննամյա աղջնակ էր, Դիոկղետիանոս կայսեր հալածանքների օրերին մատնվում է տանջանքների, սակայն անվնաս է դուրս գալիս փորձություններից` առիթ դառնալով իր դատավորի դարձին: Նա առ Աստված է դառնում 309 թվականին:
Նմանատիպ նյութեր
1606 դիտում
10:19 05-06-2023
Հունիսի 5-ը Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրն է
1068 դիտում
11:10 07-10-2014
Հայ առաքելական եկեղեցին նշում է Թեկղի, Վառվառա և Պեղագեա սուրբ կույսերի հիշատակության օրը
1032 դիտում
18:38 15-11-2014
Նոյեմբերի 15-ը սբ. Անդրեաս եւ Փիլիպպոս առաքյալների հիշատակության օրն է
Այս բաժնից
715 դիտում
19:29 31-01-2025
Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան
538 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1081 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից