211652_close_icon
views-count769 դիտում article-date 19:29 31-01-2025

Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահը հրամանագիր է սրորագրել Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ։

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բորիս ՍԱՀԱԿՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան)։

Նմանատիպ նյութեր