ՀՀ արտաքին պահուստի չափը. Հայկական ժամանակ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ այս տարվա հոկտեմբերի մեկի դրությամբ ՀՀ արտաքին պահուստը կազմել է մեկ միլիարդ 663 մլն դոլար, ինչն ամենացածր ցուցանիշն է վերջին մեկ տարվա կտրվածքով:
Մեկ ամսվա ընթացքում այն նվազել է մոտ 90 մլն դոլարով:
Այս տարվա սկզբին մեր արտաքին պահուստները կազմում էին ավելի քան 2.1 մլրդ:
Ի դեպ, ճգնաժամային 2009 թ.-ի սեպտեմբերի արտաքին պահուստներն անցնում էին 2 մլրդ դոլարը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: