Մկրտվել են վարչապետ Հովիկ Աբրահամյանի թոռները. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում երեկ տեղի է ունեցել վարչապետ Հովիկ Աբրահամյանի թոռների մկրտության արարողությունը։
Արարողությունն անցնում էր բավական համեստ, ու մասնակիցների թիվը մեծ չէր։ Բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ ոք ներկա չէր: Այնտեղ էր միայն ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը։
Մկրտության արարողությունը կատարում էր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: