634 դիտում
14:46 25-11-2014
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Լեհաստանի դեսպանին
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտած Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն, հայտնում է ՄԱ տեղեկատվական կենտրոնը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքի խոսքը փոխանցեց դեսպանին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի նկատմամբ նրա դրսևորած առանձնահատուկ ջերմ վերաբերմունքի համար:
Անդրադառնալով երկու ժողովուրդների պատմական կապերին` Ամենայն Հայոց Հայրապետը մասնավորապես ընդգծեց, որ դարեր շարունակ ձևավորված այդ բարեկամության հիմք են հանդիսացել քրիստոնեական հավատը և միևնույն արժեհամակարգը, որոնք այսօր ևս հարկ է ամրապնդել տարբեր ոլորտների արդյունավետ փոխգործակցության միջոցով:
Նորին Սրբությունն անհրաժեշտ համարեց նաև համագործակցության առավել աշխուժացումը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Լեհաստանի Կաթոլիկ Եկեղեցու միջև միջեկեղեցական հարաբերություններում` տեղեկացնելով, որ առկա գործակցության արդյունքում կատարվել է հոգևորական ուսանողների փոխանակություն:
Այնուհետև Հայաստանում իր դիվանագիտական ծառայությունից ստացած տպավորություններով կիսվեց տիար Զդիսլավ Ռաչինսկին` միևնույն ժամանակ Նորին Սրբությանը շնորհակալություն հայտնելով Հայ Եկեղեցու կողմից Լեհաստանի և Լեհաստանի դեսպանատան նկատմամբ դրսևորվող հատուկ ուշադրության համար:
Նմանատիպ նյութեր
958 դիտում
13:45 24-11-2014
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
1629 դիտում
20:03 06-11-2018
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության նորանշանակ դեսպանին
3002 դիտում
17:18 01-10-2021
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Շվեդիայի թագավորության նորանշանակ դեսպանին
Այս բաժնից
748 դիտում
19:29 31-01-2025
Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան
574 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1114 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից