1007 դիտում
16:15 25-11-2014
Պայմանագիր ստորագրվեց քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայության մատուցումը կարգավորելու վերաբերյալ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 25-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, պայմանագիր կնքվեց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քրեակատարողական ծառայությունում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայությունը կարգավորելու վերաբերյալ: Պայմանագիրը ստորագրեցին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
Հոգևոր ծառայության նպատակն է նպաստել քրեակատարողական հիմնարկներում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ապահովմանը, աջակցել դատապարտյալների ուղղման աշխատանքներին, բավարարել քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների հոգևոր, կրոնական և ծիսական պահանջմունքները, քրեակատարողական հիմնարկների և տեղական ինքնակառավարման մարմինների ու շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցելով` նպաստել պատժի կրումից հետո անձանց հասարակական կյանքին ներգրավմանը:
Նախարարի խոսքով՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը ազատազրկվածների կյանքում մեծ նշանակություն ունի: Յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկ այսօր ունի իր սրբատեղին:
«Հոգևոր ծառայության կարևոր նշանակությունը անժխտելի է, դրա մասին խոսում են փաստերը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն դատապարտյալները, ովքեր հոգևոր կապի մեջ են լինում այլևս հետ չեն վերադառնում քրեակատարողական հիմնարկներ: Պետությունը, ի դեմս ՀՀ արդարադատության նախարարության, ամեն ինչ անելու է քրեակատարողական հիմնարկներում այս ծառայության հիմքերն ամուր պահելու համար»,- ասաց Հովհաննես Մանուկյանը և այս կարևոր ու անհրաժեշտ համագործակցությանը մաղթեց շոշափելի արդյունքներ:
Նմանատիպ նյութեր
4201 դիտում
15:01 14-07-2018
Քրեակատարողական ծառայության «Վանաձոր» և «Դատապարտյալների հիվանդանոց» հիմնարկներում կոչումներ են շնորհվել
1653 դիտում
12:39 21-01-2019
Քրեակատարողական ծառայության պետի տեղակալները հիմնարկներում ամփոփեցին 2018թ. կատարված աշխատանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1977 դիտում
16:06 22-12-2021
Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանային ռեստարտ. Աբովյանում ստորագրվեց կարևոր պայմանագիր
Այս բաժնից
751 դիտում
19:29 31-01-2025
Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան
577 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1132 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից