211652_close_icon
views-count1567 դիտում article-date 16:45 25-11-2014

Վրեժխնդիր լինելու համար կինը հաղորդում է տվել, թե իր ամուսնուն ծեծած տղամարդը ցանկացել է իր հետ բռնի ուժով սեռեկան հարաբերություն ունենալ

Գայանե Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ծովասար գյուղի բնակիչ Վալոդյա Կակոյանի կողմից իր ամուսնուն՝ Վլադիմիր Մարտիրոսյանին ծեծի ենթարկելու համար, նրանից վրեժխնդիր լինելու նպատակով, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է, ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում հանցագործության մասին գրավոր հաղորդում է տվել, թե Վոլոդյա Կակոյանը, բռնություն գործադրելով իր նկատմամբ, բնակարանի բակից իրեն քաշելով տարել է փողոց, հրել և գցել է գետնին ու փորձել է իր կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ իր հետ, այդ կերպ կատարել է սուտ մատնություն, որը զուգորդվել է Վ. Կակոյանին ծանր հանցագործության մեջ մեղադրելով: Գայանե Գասպարյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր.-ի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Մարտունու ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր