211652_close_icon
views-count1026 դիտում article-date 13:58 26-11-2014

Թունավորվել են գազի արտահոսքից

Նոյեմբերի 26-ին, ժամը 01.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Մարգարյան փողոցի 22 շենքի թիվ 3 բնակարանից «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1963 թ. ծնված Վարդիթեր Գ.-ն, 2013 թ. ծնված Տիգրան Կ.-ն և 1997 թ. ծնված Համլետ Բ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք թունավորվել են խոհանոցում առաջացած գազի արտահոսքից: Նշանակվել են ԴԲՓ-ներ: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր