1370 դիտում
13:46 26-11-2014
Մայրաքաղաքում արձանագրվում են «Երևան» ձուլվածքով նոր նստարաններն ու աղբամանները կոտրելու, ինչպես նաև գողության դեպքեր
2012 թվականից մայրաքաղաքի արտաքին կահավորման մաս են կազմում «Երևան» ձուլվածքով նոր ու ժամանակակից նստարանները, ինչպես նաև աղբամանները:
Մինչ օրս Երևանի վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցներում, այգիներում ու պուրակներում տեղադրվել է շուրջ 1800 նորաոճ նստարան. դրանք նոր շունչ են հաղորդել մայրաքաղաքին, և այս պարագան հաճախ են նշում նաև երևանցիները:
Միայն այս տարի «Երևան» ձուլվածքով նստարանների թիվն ավելացել է 530-ով: Սակայն ոլորտի պատասխանատուները պարբերաբար արձանագրում են համայնքապատկան գույքի նկատմամբ, առնվազն, տարօրինակ վարքագիծ և, մեղմ ասած, անփույթ վերաբերմունք և որ ավելի ցավալի է, դրանք պարբերաբար կոտրում են: Առկա են նաև նոր աղբամանները գողանալու դեպքեր: Այդ մասին տեղեկացված են նաև իրավապահ մարմինները և այդ ուղղությամբ արդեն տարվում է համապատասխան աշխատանք:
Նստարանների ու աղբամանների նկատմամբ արատավոր ցանկացած երևույթ նկատելու դեպքում երևանցիները կարող են ահազանգել Երևանի քաղաքապետարանի 1-08 թեժ գծի շուրջօրյա հեռախոսահամարով կամ աշխատանքային ժամերին գործող 010- 51-41-52 թեժ գծի հեռախոսահամարով:
Նմանատիպ նյութեր
1140 դիտում
19:41 09-11-2015
Այս տարի մայրաքաղաքում տեղադրվել է «Երևան» ձուլվածքով 550 նստարան
3367 դիտում
22:09 06-12-2017
2017թ-ին մայրաքաղաքում վերանորոգվել է «Երևան» ձուլվածքով 79 նստարան. քաղաքապետարան
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին