Կիպրոսում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից ևս 2 մեդալ
Լիմասոլ քաղաքում անցկացվող ծանրամարտի 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը երեկ՝ նոյեմբերի 25-ին, 77 կգ քաշայիններ Նորայր Ավետիսյանը (Երևանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Հոկսեն Միրզոյան) երկամարտի 318 կգ ցուցանիշով (պոկում` 138 կգ, հրում՝ 180 կգ) հռչակվել է Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Հակոբ Մկրտչյանը (Գյումրու Յու. Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Արմեն Մկրտչյան) երկամարտի 313 կգ արդյունքով (պոկում` 137 կգ, հրում՝ 176 կգ) նվաճել է բրոնզե մեդալ: