844 դիտում
20:45 26-11-2014
Եկեղեցու երիտասարդները կօժանդակեն Գյումրիի անօթևան ընտանիքներից մեկին
Նոյեմբերի 27-ին Արարատյան հայրապետական թեմի երիտասարդները, երիտասարդաց միությունների համակարգող Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի հետ կմեկնեն Շիրակի թեմ:
Այցի նպատակն է` հանդիպել «Մեկ բացիկ, մեկ բնակարան» բարեգործական ծրագրի կազմակերպիչներին և նրանց փոխանցել Արարատյան Հայրապետական թեմում բացիկների վաճառքից ստացված գումարը:
«Մեկ բացիկ, մեկ բնակարան» ծրագիրով Շիրակի թեմի երիտասարդները երկրաշարժի հետևանքով Գյումրիում անօթևան մնացած մեկ ընտանիքի համար բնակարան են գնում:
Գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ ԱՀԹ երիտասարդներն ու ծխական համայնքները այս տարի կրկին միացել են նախաձեռնությանը, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:
Նմանատիպ նյութեր
4977 դիտում
18:24 04-03-2016
Գյումրիի 13 անօթևան ընտանիքներից 12-ի բնակարանային խնդիրն արդեն լուծված է
Այս բաժնից
487 դիտում
19:09 08-01-2025
Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ․ «ՀայաՔվե»
1285 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
775 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր