211652_close_icon
views-count1273 դիտում article-date 15:26 27-11-2014

Քաղաքացիները կազատվեն տուգանքի ավելացած մասի վճարման պարտականությունից

Նիստում հավանություն է տրվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ևս 4 օրենքի նախագծերում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին, որով ակնկալվում է կարգավորել հանրային իրավական դրամական պահանջների գործերով ներկայումս առկա բացերը, առանձին դեպքերի համար ունենալ հանրային իրավական դրամական պահանջների կատարման դատական կարգ՝ միաժամանակ պահպանելով ընդհանուր արտադատական կարգը: Միաժամանակ, սահմանվել է անցումային դրույթ, ըստ որի, օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված իրավախախտումներ կատարելու համար մինչև նշված օրենքն ուժի մեջ մտնելը կայացրած վարչական ակտերով նախատեսված տուգանքի գումարը վճարելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձը կազատվի վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետևանքով նախատեսված տուգանքների չափի ավելացած մասի վճարման պարտականությունից: Այս դրույթը նպատակ ունի ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կայացված վարչական ակտերի վրա տարածել սույն օրենքի հետադարձ ուժը, այն դեպքում, երբ վարչական ակտի հասցեատերը սույն օրենքով սահմանված կարգով պատշաճ չի ծանուցվել վարչական ակտի մասին և տուգանքն ավելացել է, նա ազատվում է տուգանքի ավելացած մասի վճարման պարտականությունից՝ վճարելով տուգանքի հիմնական գումարը: Կառավարության առաջարկած այս նորմը բխում է տասնյակ հազարավոր քաղաքացիների շահերից: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Զորամասերի և զինվորական հաստատությունների մասին» և «Կրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին, որոնցով կհստակեցվեն ռազմաուսումնական հաստատությունների կրթական ծրագրերը և կապահովվի ռազմական կրթության զարգացումը: Կառավարության հավանությանն է արժանացել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» և ևս 17 օրենքի նախագծերում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունման դեպքում կերաշխավորվի անձնական և ընտանեկան կյանքի անձեռմխելիության իրավունքի պաշտպանությունը անձնական տվյալների մշակման բնագավառում, անձնական տվյալների մասին ՀՀ օրենսդրությունը կհամապատասխանեցվի եվրոպական չափանիշներին և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին: Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագրի հուշագրի որոշ կետերի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ: Նիստում հավանություն է ստացել «ՀՀ տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով լիակատար և ամբողջապես կկանոնակարգվեն տեղական հանրաքվեի իրավահարաբերությունները: Վերը նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Նմանատիպ նյութեր