211652_close_icon

Կիևում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է տեղի ունեցել

views-count3184 դիտում article-date 16:59 27-11-2014
Նախօրեին Ուկրաինայի Չերնիգով քաղաքում տեղի է ունեցել Նորվեգական հիմնադրամի «Մարդու իրավունքների տան» ներկայացուցչության բացումը: Ադրբեջանական contact.az-ը հաղորդում է, որ բացման հետ միաժամանակ Կիևում Ադրբեջանի դեսպանատան մոտ ադրբեջանցի իրավապաշտպանները ակցիա են կազմակերպել՝ ի նշան ադրբեջանցի քաղբանտարկյալների նկատմամբ համերաշխության: Ցուցարարները հագել են վերնաշապիկներ՝ քաղբանտարկյալներ Լեյլա Յունուսի, Ինտիգամ Ալիևի, Ռասուլ Ջաֆարովի, Անար Մամեդլիի պատկերներով, իսկ որոշների ձեռքում եղել են նրանց լուսանկարները: Նշենք, որ 2009 թվականին «Մարդու իրավունքների տուն»-ը Բաքվում բացեց իր ներկայացուցչությունը, սակայն Ադրբեջանի իշխանությունների ջանքերով այն 2 տարի անց փակվեց հասկանալի պատճառներով:

Նմանատիպ նյութեր