13242 դիտում
15:29 28-11-2014
ՌԴ իրավապահներն ադրբեջանցի «օրենքով գող» Ռուֆաթ Գյանջինսկուն մեղադրել են Դեդ Հասանի սպանության մեջ. տեսանյութ
ՌԴ իրավապահներն ադրբեջանցի օրենքով գող Ուլֆաթ Թագիևին (մականունը՝ Ռուֆաթ Գյանջինսկի) և Լյուբլինսկի շուկայի համասեփականատեր Էլհան Ալիևին, ինչպես նաև նրա կոմերսանտ Իլհամ Ալիևին մեղադրել են քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկի՝ Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) սպանութունը կազմակերպելու մեջ:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թագիևը հետաքննության մեջ է գտնվել Մոսկվայի հյուսիս-արևելքում շուկաներիցմեկի սեփականատիրոջ սպանության գործով: «Հարցաքննության ժամանակ նա խոստովանել է, որ մասնակցություն է ունեցել 2013 թվականին Դեդ Հասանի սպանության գործում. նա եղել է քիլլերի խորհրդատուն»,-մեջբերում է աղբյուրի խոսքը գործակալությունը:
Թագիևը երկար ժամանակ «աշխատում էր» օրենքով գող Ռովշան Լենկորանսկու հանցախմբում, ով և համարվում էր Դեդ Հասանի գլխավոր թշնամին: ՌԴ ՆԳՆ հայտարարության մեջ ասված է. «Թագիևի խոսքով՝ իր մտերիմները խնդրել են քիլլերին «ուղի» ցույց տալ: Պատվիրատուների անունները նա հրաժարվում է ասել»:
Հիշեցնենք, որ Ասլան Ուսոյանը սպանվել է 2013 թվականի ոհւնվարի 16-ին՝ Մոսկվայի Պովարսկի փողոցի վրա գործող «Հին ֆայտոն» ռեստորանի մոտ: Քիլլերի արձակած հրազենային գնդակը դիպել էր Ուսոյանի գլխին, ինչից նա տեղում մահացել էր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
12790 դիտում
15:17 16-12-2014
Դեդ Հասանի կլանի անդամները հաշվեհարդար են տեսել «օրենքով գող» «Թրթուրի» հետ
19503 դիտում
16:36 19-08-2016
Դեդ Հասանի սպանության հավանական պատվիրատուի՝ Լենքորանսկու գլխի համար խոստացվել էր 5 մլն դոլար
Այս բաժնից
1126 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
904 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են