211652_close_icon
views-count1634 դիտում article-date 18:32 28-11-2014

Իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար խարդախությամբ գումար հափշտակելու գործով ձերբակալվել է երկու անձ

Իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար տարբեր պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով քաղաքացուց խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում նոյեմբերի 28-ին ձերբակալվել է երկու անձ՝ ՀՀ քաղաքացիներ Լ.Կիզոկյանը եւ Լ.Քոսյանը։ Վերջիններս կասկածվում են խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մեջ՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ քրեական գործով նախաքննության բազմակողմանիությունը, օբյեկտիվությունն ու լրիվությունն ապահովելու ուղղությամբ։Նախաքննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր