211652_close_icon
views-count900 դիտում article-date 20:38 28-11-2014

Ֆալկաոն պատրաստ է «Հալ Սիթի»-ի դեմ հանդիպմանը

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն ապաքինվել է սրունքի վնասվածքից և կարող է մասնակցել Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Հալ Սիթի»-ի հետ կայանալիք հանդիպմանը: Այդ մասին հայտնել է մանկունիանցիների գլխավոր մարզիչ Լուի վան Գալը: Օրեր առաջ կոլումբիացին, ով վնասվածքի հետևանքով բաց էր թողել մեկ ամիս, վերսկսել է մարզումները: Ուսի վնասվածքից ապաքինվել է նաև արգենտինացի պաշտպան Մարկոս Ռոխոն: Առաջիկա խաղում վերջինս նույնպես կարող է հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հայտացուցակում: Ինչ վերաբերվում է Լյուկ Շոուին, ապա վերջինս շարք կվերադառնա մի քանի շաբաթից:

Նմանատիպ նյութեր