211652_close_icon

Դինոզավրի նոր տեսակ է հայտնաբերվել

views-count2143 դիտում article-date 17:30 29-11-2014
Կանադայի թանգարաններից մեկում բրիտանացի հնագետը դինոզավրի նոր տեսակ է հայտնաբերել, որը ստացել «Պանտեցերապտոս Ակվիլոնիս» անվանումը: Դինոզավրի մնացորդները թանգարանի պահոցում էին մնացել ավելի քան 75 տարի, քանի որ ի սկզբանե սխալ էին թվագրվել: Թանգարանի տվյալներով, մնացորդները պատկանել են «Անխեցերատոպս» տեսակի դինոզավրին, սակայն մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո հնագետ Նիկ Լոնգրիչը հայտարարել է, որ դրանք մինչ օրս անհայտ տեսակի դինոզավրի են պատկանում: Գիտնականի խոսքով՝ «Պանտեցերապտոս Ակվիլոնիս»-ները եղել են մոտ ցլի չափ, սնվել բուսականությամբ: Այդ դինոզավրերն ապրել են մոտ 75 միլիոն տարի առաջ:

Նմանատիպ նյութեր