2135 դիտում
10:12 29-11-2014
ՀՀ որոշ ավտոճանապարհներ փակ են ու դժվարանցանելի. առկա է մերկասառույց
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (ԼՂՀ հատվածում): Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Արագածոտնի մարզի Արագած գյուղում, Ապարան քաղաքում, Երևան-Սևան ավտոճանապարհի 20-30-րդ կմ-ին, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի մարզերում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ձյուն է տեղում Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 15 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Նմանատիպ նյութեր
2065 դիտում
09:11 22-01-2016
ՀՀ որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են կամ փակ. տեղ-տեղ առկա է մերկասառույց
790 դիտում
09:46 15-01-2015
ՀՀ որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են. տեղ-տեղ առկա է մերկասառույց
Այս բաժնից
802 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը
745 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը
862 դիտում
19:47 31-01-2025
ԲՏԱ նախարարությունը զգուշացնում է սոցիալական ցանցերում իր անունից տարածվող կեղծ տեղեկության մասին