1033 դիտում
11:04 29-11-2014
Հայաստանի երիտասարդական և Վրաստանի երեխաների և երիտասարդության զարգացման հիմնադրամները կհամագործակցեն
Նոյեմբերի 28-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Երեխաների և երիտասարդության զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը ներկայացրեց ՀԵՀ-ի կառուցվածքը, գործունեության ոլորտները, իրականացվող ծրագրերը, հասարակական և ուսանողական կառույցների հետ տարվող աշխատանքները։
Երեխաների և երիտասարդության զարգացման հիմնադրամի տնօրեն Իրակլի Ժորժոլիանին ընդգծեց, որ առաջին անգամ են Հայաստանում, և ուրախ են ծանոթանալ Հայաստանի պետական երիտասարդական քաղաքականությանը, իրականացնել փորձի փոխանակում։
Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը նկատեց, որ երկու հիմնադրամներն էլ ունեն համանման գործառույթներ, նպատակներ, և ցանկալի կլինի սկիզբ դնել երկկողմ համագործակցության, կյանքի կոչել տարածաշրջանային համատեղ ծրագրեր։
Կողմերը համաձայնության եկան ստեղծել աշխատանքային խումբ և առաջիկա 10 օրերին նախանշել այն ոլորտները, որոնց շրջանակներում կարող են իրականացվել համատեղ աշխատանքներ։ Քննարկման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Վրաստանի երեխաների և երիտասարդության զարգացման հիմնադրամի միջև ստորագրել համագործակցության հուշագիր։
Նմանատիպ նյութեր
2041 դիտում
09:10 11-05-2016
Կենսաթոշակային ակտիվները կառավարող եվրոպական 2 հիմնադրամները մտադիր են հեռանալ ՀՀ-ից. «Հայկական ժամանակ»
4681 դիտում
15:35 12-12-2016
Կլուծարվեն մայրաքաղաքի վարչական շրջանների ենթակայության հիմնադրամները
9213 դիտում
15:46 23-01-2017
Լուծարվում են Երևանի վարչական շրջանների ենթակայությամբ գործող հիմնադրամները
Այս բաժնից
2137 դիտում
20:17 31-01-2025
Խաչատուրյանը պետական պահպանության ծառայության պետի տեղակալ է նշանակել
802 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը
745 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը