1383 դիտում
19:31 29-11-2014
ՀՀ բոլոր դպրոցներում կներդրվեն ներառական կրթության սկզբունքները
Հայաստանի Հանրապետությունը ճանաչվելու է համընդհանուր ներառական կրթության երկիր, որին հասնելու համար ՀՀ կրթության մասին օրենքում կատարվում են փոփոխություններ: Նոր փոփոխությունները և ներառական կրթության կազմակերպման առանձնահատկությունները Տավուշի մարզպետարանում կազմակերպված հանդիպման ընթացքում ներկայացրել է կրթության ոլորտի փորձագետ Մարինե Հակոբյանը:
Դրանցով սահմանվում են հիմքեր ներառական կրթությունը համընդհանուր դարձնելու նպատակով: Այս ոլորտում Տավուշի մարզում ներդրված սկզբունքները տարածվելու են ամբողջ հանրապետությունում: Ըստ նոր փոփոխությունների կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների կրթությունը հնարավոր կլինի կազմակերպել ցանկացած դպրոցում:
Ստեղծվելու է մանկավարժահոգեբանական աջակցության եռաստիճան համակարգ, որի արդյունքում կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների դիտարկումը կատարվելու ու նրա կարիքը գնահատվելու է դպրոցում, իր բնական միջավայրում:
Այս մասին տեղեկացնում է Տավուշի մարզպետարանի լրատվական ծառայությունը:
Նմանատիպ նյութեր
1818 դիտում
23:15 05-12-2019
60 վերապատրաստող-մենթորներ ներառական կրթության վերապատրաստումներ կանցկացնեն տարբեր դպրոցներում
4880 դիտում
21:06 18-07-2018
Ներառական կրթություն ապահովելու համար անհրաժեշտ է ներառական հասարակություն․ քննարկում
1691 դիտում
12:07 06-03-2020
Կներդրվեն հեռավար կրթության մեխանիզմներ. ԱԺ-ն ընդունեց փաթեթը
Այս բաժնից
2191 դիտում
20:17 31-01-2025
Խաչատուրյանը պետական պահպանության ծառայության պետի տեղակալ է նշանակել
826 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը
763 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը