211652_close_icon
views-count1159 դիտում article-date 17:11 29-11-2014

«Կրթության գերազանցության ազգային ծրագրի» հանրային լսումներ` Վայոց ձորում

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում կայացել է «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» հանրային լսումների Վայոց ձորի մարզային փուլը: Միջոցառման սկզբում «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանա Արամյանը ներկայացրեց ծրագրի առաքելությունն ու նպատակները: Ծավալվեց շահագրգիռ քննարկում և եղան առաջարկություններ` որակյալ հանրային կրթության չափանիշների, ուսուցչի կատարելատիպի ձևավորման, հասարակության մեջ ուսուցչի դերի բարձրացման ուղղված հանրություն անելիքի, ծրագրի իրականացման ընթացքում խոչընդոտների հաղթահարման վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր