1151 դիտում
16:13 29-11-2014
Գյումրեցի պատանիներն այցելեցին ռազմական ինստիտուտ և «Եռաբլուր» պանթեոն. ֆոտոշարք
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը նոյեմբերի 29-ին հյուրընկալել էր գյումրեցի պատանիների։ «Արաքս կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Պատրաստված զինվոր՝ մարտունակ բանակ» խորագրով ծրագրի շրջանակներում Գյումրիի մի շարք դպրոցների ավագ դասարաններում սովորող աշակերտները եղան ռազմական ինստիտուտի համազորային ֆակուլտետում, կրակային պատրաստության ամբիոնում, որտեղ կուրսանտները սովորում են տարբեր տեսակի զենքերի հետ վարվելու, օգտագործելու կանոնները։ Դասախոսները ներկայացրին ռազմական ինստիտուտ ընդունվելու կարգը, ֆակուլտետները, ուսման ընթացքը, հետագա ծառայությունը, պատասխանեցին աշակերտների հարցերին։ Մովսես Սիլիկյանի անվան կրակի ղեկավարման լսարանում էլ մակետի ու ցուցանմուշների միջոցով ծանոթացան, թե ինչ է հարկավոր՝ ստորաբաժանումը, մարտը ղեկավարելու համար։
Այնուհետև պատանիները շրջեցին ուսումնական հաստատությունում, ծանոթացան կուրսանտների առօրյային։ Աշակերտները հանդիպեցին նաև ռազմական ինստիտուտում սովորող գյումրեցի կուրսանտների և կուրսանտուհիների հետ։ Ընդ որում, այստեղ ուսանող կուրսանտուհիներից երկուսը հենց Գյումրիից են։
Նշենք, որ մինչ ռազմական ինստիտուտ այցելելը գյումրեցի պատանիները եղել էին «Եռաբլուր» պանթեոնում և իրենց հարգանքի տուրքը մատուցել հայրենիքի համար կյանքը զոհած հերոսներին։
«Պատրաստված զինվոր՝ մարտունակ բանակ» ծրագրի կազմակերպիչներից Սիրակ Եղիազարյանը նշեց, որ խնդիր կա Գյումրու դեռահասներին, երիտասարդներին նախապատրաստելու զինվորական ծառայությանը։ Ուստի իրենց ծրագրի շրջանակներում Գյումրու մի քանի դպրոցներում անցկացվել են հայրենասիրական թեմաներով պարապմունքներ, կազմակերպվել են այցելություններ Գյումրիում տեղակայված զորամասեր, Արցախյան ազատամարտի թանգարան, իրականացվել Արցախյան հերոսամարտի մասին պատմող ֆիլմերի դիտում-քննարկումներ։
Տեղեկացնենք, որ «Պատրաստված զինվոր՝ մարտունակ բանակ» ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
5671 դիտում
21:29 14-09-2017
«Սպորտը յուրաքանչյուրի համար» ծրագրի պատանիներն այցելեցին կինոթատրոն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
2137 դիտում
20:17 31-01-2025
Խաչատուրյանը պետական պահպանության ծառայության պետի տեղակալ է նշանակել
802 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը
745 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը