Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի
Այսօր, ժամը 02.41-ին ՀՀ ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 16 ա տանը հայտնաբերվել է դի:
ԱԻՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ պարզվել է, որ հյուրասենյակի փայտով շահագործվող վառարանի մոտակայքում հայտնաբերվել է Թ. Թ.-ի դին (ծնվ.1938թ.)՝ այրվածքներով: