211652_close_icon
views-count36217 դիտում article-date 18:57 30-11-2014

Աշխարհի չեմպիոն ներկայացած 29-ամյա վարորդը «Լամբադա» կամրջի տակ «գոլդ» համարանիշներով BMW X5-ով բախվել է «մոյկի» պատին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Արա Բաբայանը, «Լամբադա» կամրջի տակ գտնվող ավտոլվացման կետում իր վարած BMW X5 մակնիշի 77 СО 777 համարանիշի ավտոմեքենան բախվել է ավտոլվացման կետի պատին: Բախման հետևանքով պոկվել է ջեռուցման մարտկոցը՝ «պառավոն»: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել: Օպերատիվորեն ժամանել են ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի տեսուչներ Կարեն Շահբազյանն ու Պետրոս Պետրոսյանը: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան ապահովագրված է «ՌԵՍՈ» ընկերությունում՝ «Կասկո» եղանակով, իսկ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին որ վարորդը ներկայացել է, որ ինքը ինչ-որ մարզաձևում աշխարհի չեմպիոն է: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր