1098 դիտում
23:38 30-11-2014
Հոգեհանգստի սուրբ պատարագ՝ Քուվեյթում
Նոյեմբերի 28-ին Քուվեյթի Սրբոց Վարդանանց եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստի սուրբ պատարագ` ի հիշատակ նոյեմբերի 12-ին Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խոցված ուղղաթիռի օդաչուների` Քուվեյթի և Արաբական Ծոցի երկրների թեմի Կաթողիկոսական փոխանորդ, Գերապայծառ Տեր Մասիս Ծայրագույն Վարդապետ Զոփույանի նախագահությամբ:
Պատարագի ընթացքում Գերպայծառ Հայր Սուրբը ներկաներին փոխանցեց նահատակման սուրբ խորհուրդն ու աղոթք բարձրացրեց առ Աստված` նահատակված հոգիների և Հայաստանի ու Արցախի խաղաղության համար:
Պատարագի ավարտին ելույթ ունենալով Առաջնորդարանի «Արարատ» սրահում` Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը խոսեց Հայաստանի և Արցախի առջև ծառացած խնդիրների և մարտահրավերների մասին, կարևորեց Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության ամրապնդումն ու հետագա սերտ համագործակցությունը` շեշտելով Հայոց բանակի ծանրակշիռ դերն ու հսկայական ներդրումը անվտանգության ամրապնդման և խաղաղության պահպանման գործում:
Իր հերթին Գերպայծառ Հայր Սուրբը քուվեյթահայ համայնքի անունից խորին ցավակցություններ փոխանցեց Հայաստանի իշխանություններին և զոհվածների ընտանիքներին` միաժամանակ հայտնելով, որ քուվեյթահայությունը պատրաստ է զորավիգ կանգնել Հայրենիքին և բոլոր միջոցներով նպաստել նրա բարգավաճմանն ու առաջադիմությանը:
Նմանատիպ նյութեր
20600 դիտում
19:53 16-02-2019
Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցում, Սուրբ Սարգսի տոնի առթիվ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1219 դիտում
20:49 31-01-2025
Աղազարյանի որդին դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
2221 դիտում
20:17 31-01-2025
Խաչատուրյանը պետական պահպանության ծառայության պետի տեղակալ է նշանակել
847 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը