211652_close_icon
views-count1400 դիտում article-date 14:43 01-12-2014

Կլոպը չի պատրաստվում հրաժարական տալ

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Բունդեսլիգայի 13-րդ տուրում Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ից 0:2 հաշվով կրած պարտությունից հետո հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Նշենք, որ 13 տուրից հետո «Բորուսիա»-ն մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է վերջին հորիզոնականը: «Պարտության ամբողջ պատասխանատվությունը ինձ վրա եմ վերցնում: Իմ պարտականությունը թիմի հետ աշխատելն է: Դեռևս ոչ ոք ինձ պաշտոնանկ չի արել, և ես չեմ պատրաստվում հրաժարական տալ: Կհեռանամ, երբ ակումբի ղեկավարությունը կասի»,- Կլոպի խոսքերը մեջբերում է Kicker-ը:

Նմանատիպ նյութեր