Ապագայիս վերաբերյալ դեռ չեմ կողմնորոշվել. Լեմպարդ
«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Նյու-Յորք Սիթի»-ին, կարող է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը մնալ իր ներկայիս ակումբում:
«Ապագայիս վերաբերյալ դեռ չեմ կողմոնորոշվել: Այդ հարցի վերաբերյալ ես դեռ չեմ խոսել Պելեգրինիի հետ: Ներկայումս պատրաստվում եմ առաջիկա հանդիպումներին»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Daily Star-ը: