2050 դիտում
21:01 01-12-2014
Վարչապետը ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին է ներկայացրել Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Արմեն Երիցյանին:
Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Արմեն Երիցյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ եւ արդյունավետ աշխատանք: Կառավարության ղեկավարը նշել է, որ միավորված նախարարության ղեկավարի պաշտոնում Արմեն Երիցյանին նշանակելու հարցում հաշվի է առնվել նրա հարուստ աշխատանքային փորձը եւ անցած ճանապարհը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ նորաստեղծ նախարարությունում առկա է մեծ ներուժ եւ հետագայում կարձանագրվեն լուրջ արդյունքներ:
Արմեն Երիցյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար եւ ընդգծել, որ ամեն ինչ կանի իր առջեւ դրված խնդիրներն իրականացնելու համար:
Միաժամանակ, վարչապետ Աբրահամյանը տեղեկացրել է, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն առաջիկայում տարանջատվելու է տարածքային կառավարման համակարգից եւ քանի որ նրա լիազորությունների մեծ մասն առնչվում է գյուղատնտեսության ոլորտին, ապա այն կներառվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության կազմում:
Նմանատիպ նյութեր
2794 դիտում
12:29 29-04-2022
Վարչապետը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին
2966 դիտում
13:32 17-11-2016
Արցախի վարչապետը արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին
1507 դիտում
10:36 20-06-2019
ՀՀ վարչապետը արդարադատության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
883 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
634 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
706 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան