211652_close_icon

Բերման ենթարկվեց Գավառի Ազատության փողոցից

views-count1187 դիտում article-date 14:26 02-12-2014
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ, բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, նոյեմբերի 29-ին, ժամը 17.30-ին, Գավառի Ազատության փողոցից բաժին է բերման ենթարկվել 1975 թ. ծնված Սարգիս Բ.-ն, որի բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել և առգրավվել է կանեփանման, չորացված, մանրացված զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։ Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր