1101 դիտում
23:42 02-12-2014
ՀՀ-ում հատուկ կարիքներով երեխաների համար 1-ին խաղահրապարակը կկառուցվի
Վաղը, ժամը 14:00-ին, Երևանի կենդանաբանական այգում հատուկ կարիքներով երեխաների համար ճոճանակի բացումը կիրականացնեն Հայաստանում Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը և Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: Դեկտեմբերի 3-ը ՄԱԿ-ի կողմից հռչակված է որպես Հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օր:
Հատուկ կարիքներով երեխաների համար ճոճանակի բացումը կնշանավորի «Խաղահրապարակ բոլոր երեխաների համար» հանրային քարոզարշավի մեկնարկը: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից
իրականացվող քարոզարշավի նպատակն է՝ հանրային ֆինանսավորմամբ միջոցների հավաքագրումը Հայաստանում առաջին ներառական խաղահրապարակը կառուցելու համար:
«Խաղահրապարակ բոլոր երեխաների համար» նախաձեռնությունը շոշափելի քայլ է՝ ուղղված Հայաստանում գրանցված շուրջ 8000 հատուկ կարիքներով երեխաների հանդեպ պատասխանատվություն ու հարգանք ձևավորելուն:
Նմանատիպ նյութեր
1327 դիտում
16:10 26-12-2019
Մայր Աթոռը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հյուրընկալել է հատուկ կարիքներով երեխաների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1336 դիտում
20:54 13-05-2021
Հատուկ կարիքներով երեխաների ու երիտասարդների սոցիալական ինտեգրման կենտրոնը 7 տարեկան է
1473 դիտում
23:48 26-05-2021
Հատուկ կարիքներով երեխաների ու երիտասարդների սոցիալական ինտեգրման կենտրոնը 7 տարեկան է
Այս բաժնից
568 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
760 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1504 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն