211652_close_icon
views-count1228 դիտում article-date 10:47 03-12-2014

Հաստատվել է Ուկրաինայի կառավարության նոր կազմը

Ուկրաինայի գերագույն Ռադան հաստատել է կառավարության նոր կազմը: Համապատասխան փաստաթղթի օգտին քվեարկել է 339 պատգամավորներից 288-ը, դեմ՝ 1 պատգամավոր: Այսպես, այդ երկրի ՆԳ նախարար է դարձել Արսեն Ավակովը, արտգործնախարար՝ Պավել Կլիմկինը, պաշտպաբության նախարար՝ Ստեպան Պոլտորակը, առողջապահության նախարար՝ Վրաստանի քաղաքացի Ալեքսանդր Կվիտաշվիլին, մշակույթի նախարար՝ Վյաչեսլավ Կիրիլենկոն, փոխվարչապետ և տարածքային զարգացման նախարար՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Գենադի Զուբկոն, էկոնոմիկայի նախարար՝ Լիտվայի քաղաքացի՝ Այվարաս Աբրամաբիչիուսը, ֆինանսների նախարար՝ ԱՄՆ-ի քաղաքացի Նատալյա Յարեսկոն, էներգետիկայի նախարար՝ Վլադիմիր Դեմչիշինը:

Նմանատիպ նյութեր