13788 դիտում
16:30 03-12-2014
Ինչ կոչ է հնչեցրել Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը
Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/arsen.arshakyan.129?fref=nf]էջում [/url]գրառել է.
«Մայրաքաղաքում տեղացած առաջին ձյունը, բարեբախտաբար ճանապարհատրանսպորտային վթարների կամ պատահարների պատճառ չի հանդիսացել, փողոցներն էլ` երթևեկելի են: Ձյունը տհաճ անակնկալներ չի մատուցել, սակայն, հատկապես վարորդներին մտորելու առիթ է տվել: Ձմեռային անվադողերը պարտադիր են և ամենակարևորը` անվտանգ: Տրանսպորտային միջոցների անվադողերը ձմեռայինով փոխարինելը մեր և դիմացինի անվտանգության ապահովման կարևոր երաշխիքներից է: Ձմռանը արձանագրվող ՃՏՊ-ների թիվը բավականին շատ է, պատճառներից մեկն էլ` տրանսպորտային միջոցի եղանակին ոչ համահունչ կահավորված լինելն է: Գաղտնիք չէ, որ ռետինե անվադողեր չունենալու պատճառով հաճախակի նաև վթարներ ու արհեստական խցանումներ են առաջացնում:
Հարգելի վարորդներ, սիրելի հայրենակիցներ, ավելորդ չեմ համարում մեկ անգամ ևս հիշեցնել, որ ոչ ձմեռային անվադողերով երթեւեկելը վտանգում է նախ և առաջ ձեր կյանքը, միաժամանակ լուրջ խոչընդոտներ ստեղծելով երթեւեկության մյուս մասնակցիների համար: Խնդրանքս է` հնարավորինս զգոնություն պահպանել խաչմերուկներում, չգերազանցել արագությունն ու անպայման պահպանել տրանսպորտային միջոցների նկատմամբ սահմանված հեռավորությունը: Եթե այդունահդերձ, դեռ չեք հասցրել փոխել ավտոմեքենայի անվադողերն, ապա ձեռնպահ մնացեք այն շահագործելուց:
Նկատի ունենալով նշված հանգամանքը ուժեղացվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության հսկողությունը: Մասնավորապես առավոտյան ժամը 07.50-ից բոլոր բանուկ խաչմերուկներում, որտեղ երթեւկությունը ծանրաբեռնված է, ճանապարհային ոստիկանները երթեւեկություն են կանոնակարգում: Հսկողություն կիրականացվի նաեւ ժամը 12.30-14.30 եւ երեկոյան՝ 17.30-20.00:
Կոչ եմ անում բոլոր վարորդներին երթեւեկել բացառապես ռետինի անվադողերով: Անվտանգ երթևեկություն եմ մաղթում բոլորիդ ու հիշեցնում, որ երթևեկության կանոնների պահպանումը վարորդի ու երթևեկի մյուս մասնակիցների անվտանգության ապահովման լավագույն երաշխիքն է»:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
17917 դիտում
17:38 18-07-2015
Փրկարարական ուժերի վարչության պետ Արսեն Արշակյանը քաղաքացիներին զգոնության կոչ է անում