Բուֆֆոնը կարծում է, որ «Ոսկե գնդակը» կրկին կհանձնվի Ռոնալդուին
«Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կարծիքով 2014 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը կարժանանա Կրիշտիանու Ռոնալդուն:
«Ամենայն հավանականությամբ, «Ոսկե գնդակը» կրկին անգամ կհանձնվի Ռոնալդուն: Ներկայումս նա իրեն հավասարը չունի աշխարհում: Վերջին երկու տարիների ընթացքում նա անհավանական աշխատանք կատարեց և հասավ իր նպատակին: Այդուհանդերձ մեր ժամանակաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Լիոնել Մեսսին է: Սակայն նրանց միջև մեծ տարբերություն չկա: Երկուսն էլ խաղում են ամենաբարձր մակարդակով և ցանկացած պահի կարող են գերազանցել միմյանց»,- Բուֆֆոնի խոսքերը մեջբերում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: