915 դիտում
13:38 04-12-2014
Կապանում նույնպես նշվեց Հաշմանդամների միջազգային օրը
Հաշմանդամների միջազգային օրվա առիթով «Տիկնիկ» ՀԿ-ն, որի 9 տիկնիկավարները սահմանափակ կարողություններով երիտասարդ աղջիկներ ու տղաներ են, հանդես եկան հետաքրքիր նախաձեռնությամբ:
Քաղաքի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում 12 տիկնիկավարներ թվով 70 մասնագիտացված տիկնիկների միջոցով ցուցադրեցին «Սասունցի Դավիթ» ներկայացումը: Այն ցուցադրվեց քաղաքապետարանի աջակցությամբ, որին ներկա էր նաեւ Կապանի փոխքաղաքապետ Ռուդոլֆ Սարգսյանը:
Ներկայացումը բեմադրել է երիտասարդ ռեժիսոր Աշոտ Մարգարյանը, իսկ հնչյունային բեմադրության հեղինակը գյումրեցի գործընկերներն են` վաստակավոր դերասան Հովհաննես Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Օրվա առիթով քաղաքապետարանը Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի սաների համար քաղցրավենիքներ էր ուղարկել:
Իսկ քաղաքապետարանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դիզայներական խմբի սաները հատուկ կարիքներ ունեցող իրենց հասակակիցների համար պատրաստել էին նվերներ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1552 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1414 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան