211652_close_icon
views-count990 դիտում article-date 14:50 04-12-2014

Գործադիրի որոշմամբ կներդրվեն Եվրասիական տնտեսական միության օրենսդրության դրույթները

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Մաքսային կարգավորման մասին», «ՀՀ և ԵԱՏՄ անդամ երկրների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» և ևս երկու օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Անասնաբուժության մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության շրջանակում Մաքսային միության հանձնաժողովի 2010թ. հունիսի 18-ի N 317, 318 և 2011թ. հոկտեմբերի 18-ի N 834 որոշումների պահանջների ներդրման անհրաժեշտությամբ: Փաթեթի ընդունման դեպքում կներդրվեն ԵԱՏՄ օրենսդրության դրույթները, մասնավորապես՝ կսահմանվի ԵԱՏՄ տարածք երրորդ երկրի տարածքից ներմուծվող կենդանիների և կենդանական ծագման արտադրանքի արտադրությամբ, վերամշակմամբ, փոխադրմամբ և/կամ պահպանմամբ զբաղվող անձանց և կազմակերպություններում իրականացվող համատեղ ստուգման ընթացակարգերը, անասնաբուծության և բուսասանիտարիայի բնագավառներում իրականացվող վերահսկողության կարգերը: Օրենքների նախագծերի փաթեթները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով: Իր նախկին որոշումներից մեկում գործադիրը կատարել է փոփոխություն և լրացում, որոնցով նույնականացվել են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների առևտրի սահմանափակումները երրորդ երկրների նկատմամբ, հստակեցվել ՀՀ տարածք ներմուծվող բույսերի պաշտպանության միջոցների նկատմամբ արգելանքները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշման համապատասխան:

Նմանատիպ նյութեր