1358 դիտում
20:02 04-12-2014
Արտենի համայնքում շահագործման հանձնվեց խմելու ջրատար
Օրերս Արագածոտնի մարզում շահագործման հանձնվեց Արտենի համայնքի խմելու ջրատարը: Ծրագիրն իրականացվել է մարզպետարանի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի և համայնքի համատեղ ուժերով:
Ջրամատակարարման ցանցի բարելավման շնորհիվ բոլոր տնային տնտեսություններն այժմ ունեն օրական մինչև հինգ ժամ ջրամատակարարում: Ջրամատակարարման ցանցի բարելավման հետ մեկտեղ, բոլոր տնային տնտեսություններում ջրաչափեր տեղադրելով, բարելավվել է նաև սպառվող ջրաքանակի հաշվառման գործընթացը՝ հնարավորություն տալով ճշգրիտ հաշվառել բնակիչների կողմից փաստացի օգտագործվող ջրաքանակը:
Հին ցանցի փոխարինման շնորհիվ նշանակալիորեն լավացել է թե ջրի որակը, թե ճնշումը, և մինչև հիմա համակարգի ոչ մի էական թերություն կամ վթար չի արձանագրվել:
Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ մոտ ապագայում նախատեսվում է ավելացնել ջրամատակարարման ժամերը. տեղադրվելու է ջրի նոր, ավելի արդյունավետ պոմպ, որը շուրջօրյա ջրամատակարարման հնարավորություն կտա:
Նմանատիպ նյութեր
2885 դիտում
20:07 07-11-2016
Շահագործման հանձնվեց առաջինը Հայաստանում առաջնակարգ վերանորոգում անցած էլեկտրագնացքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
9437 դիտում
21:07 01-06-2019
Քաղաքին նվիրված նոր այգին Գլխավոր պողոտայում հանձնվեց շահագործման
Այս բաժնից
1552 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1414 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան