211652_close_icon
views-count1877 դիտում article-date 10:00 05-12-2014

Ապարան-Արագած, Սիսիան-Ստեփանակերտ և Գորիս քաղաքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Ապարան - Արագած, Սիսիան – Ստեփանակերտ և Գորիս քաղաքի ավտոճանապարհներին տեղ -տեղ առկա է մերկասառույց: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր