211652_close_icon
views-count1175 դիտում article-date 15:14 05-12-2014

Մեկնարկել է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչների որակավորման ստուգումը

ՀՀ արդարադատության նախարարությունում այսօր, ժամը 10:20-ին, մեկնարկել է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման առաջին խմբի ստուգումը, որին մասնակցում է 28 դիմորդ: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը բոլորին հաջողություն է մաղթել և նշել, որ եթե յուրաքանչյուրը ճիշտ կատարի տրված առաջադրանքն ու հաղթահարի անցողիկ շեմը, ապա վստահ կլինենք, որ ունենք որակյալ թարգմանիչներ: «Ձեր միակ հույսը ձեր գիտելիքն է»,- ասել է Արսեն Մկրտչյանը: Դիմողի գիտելիքների ստուգման նպատակով թարգմանության համար նրանց տրվել է հայերեն և համապատասխան օտար լեզուներով 10 (տասը) առաջադրանք: Հայերենից օտար լեզու և օտար լեզվից հայերեն կատարվող թարգմանությունների տեքստերը ներառում են իրավական փաստաթղթերից հատվածներ, նոտարիատի բնագավառի տեքստեր և այլն: Ստուգման արդյունքները գնահատվելու են 20 բալանոց համակարգով: Յուրաքանչյուր առաջադրանք գնահատվելու է 2 միավոր: Դրական են համարվելու 17 և բարձր միավորները: Յուրաքանչյուր խմբի համար ստուգման տևողությունը 3 ժամ է, անցկացման ձևը՝ գրավոր: Երկրորդ խմբի ստուգումը կմեկնարկի նույնպես այսօր՝ ժամը 14:00-ին, իսկ երրորդ խմբինը՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 11:00-ին:

Նմանատիպ նյութեր