Հնդկաստանում կանխել են փղերի հանդեպ դաժան վերաբերմունքը. տեսանյութ
Հնդկական Ջայփուր քաղաքում փղերի օգնությամբ փորձել են իրականացնել անօրինական համարվող «պոլո» խաղը, սակայն ոստիկանությունը ժամանակին կանխել է քաղաքացիների մտադրության իրականացումը:
Փղերի վրա անցկացվող «պոլո» խաղն օրենքով արգելված է Հնդկաստանում: Խաղն առաջացել է Ասիայում` նախորդ դարասկզբին: Կենդանասերների խոսքով` խաղի ժամանակ փղերը վնասվածքներ են ստանում, իսկ վարժանքների ժամանակ կենդանիներին մտրակում են:
Մինչդեռ Ասիայի մի շարք երկրներում ակնցկացվում են «պոլո»-ի ամենամյա մրցաշարեր: