211652_close_icon
views-count969 դիտում article-date 18:42 06-12-2014

Կուբացի բժիշկը բուժվել է «Էբոլա»-ից

Կուբայի Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Սյերա-Լեոնեում «Էբոլա»-ով վարակված կուբացի բժիշկը բուժվել է: Հայտարարությունում ասվում է, որ Ֆելիքս Բաեսը վերադարձել է Կուբա: 43-ամյա բժիշկը 250 մասնագետներից է, որոնք Աֆրիկայում պայքարում են վիրուսի դեմ: Բժշկի մոտ վիրուսի առաջին ախտանիշները նկատվել էին նոյեմբերին: Նա բուժվել է Ժնեւի համալսարանական հոսպիտալում:

Նմանատիպ նյութեր